Մեր մասին

Այստեղ դուք կծանոթանաք ՄՎՀԱ համակողմանի գործունեությանը, ռազմավարական նպատակներին և կբացահայտեք մեր առաքելությունը՝ ուղղված մաշկավեներաբանական ոլորտի առաջընթացին ու հասարակության առողջության պահպանմանը։

ՄՎՀԱ-ի մասին
Մեր ուղենիշները

Առաքելություն
արժեքներ
տեսլական

01

Առաքելություն

Ապահովել հայկական մաշկավեներաբանական ոլորտի համաշխարհային բժշկագիտությանը համահունչ առաջընթացը՝ հանուն մեր հասարակության առողջության պահպանման և բարելավման։

Իմանալ ավելին
02

Արժեքներ

Ապահովել միջազգային բժշկագիտական չափանիշների ներդրումը՝ խրախուսելով շարունակական կրթությունը և մասնագիտական զարգացումը։

Իմանալ ավելին
03

Տեսլական

Առաջիկայում ձգտում ենք համագործակցել համաշխարհային առաջատար կազմակերպությունների հետ՝ փորձի փոխանակման և համատեղ կրթական ծրագրերի իրականացման համար։

Իմանալ ավելին
Կարեն Վարդանյան
Նախագահի ուղերձ

Կարեն Վարդանյան

Ողջունում եմ ձեզ Մաշկավեներաբանների Հայկական Ասոցիացիայի (ՄՎՀԱ) պաշտոնական կայքէջում։

Հաշվի առնելով 21-րդ դարի տեղեկատվական մարտահրավերները՝ մեր ասոցիացիայի գործունեության լուսաբանման տեղափոխումն առցանց հարթակ դարձել էր ժամանակի հրամայական։

Իմանալ ավելին
Ռազմավարություն

Ռազմավարական
նպատակներ

01

Պահպանել և զարգացնել ձեռքբերումները

Կազմակերպել կրթական միջոցառումներ, որոնք արդեն իսկ դարձել են ավանդույթ և մեծապես նպաստում են մաշկավեներաբանական համայնքի շարունակական զարգացմանը։

02

Ընդլայնել ազդեցության շրջանակը

Ամրապնդել մեր հեղինակությունը ոչ միայն մաշկավեներաբանների, այլև հարակից մասնագիտությունների շրջանում՝ իրականացնելով համատեղ նախագծեր և կրթական ծրագրեր։

03

Համագործակցել միջազգային կառույցների հետ

Համագործակցել միջազգային առաջատար բժշկական և առողջապահական կազմակերպությունների հետ՝ փորձի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման նպատակով։

2014—2024

Մեր պատմությունը

Տասը տարվա ընթացքում ՄՎՀԱ-ն ձևավորել է մասնագիտական ամուր համայնք, կազմակերպել կրթական միջոցառումներ և նպաստել Հայաստանում մաշկավեներաբանության շարունակական զարգացմանը։

ՄՎՀԱ գրասենյակ