Մաշկավեներաբանների
հայկական ասոցիացիա

Բարի գալուստ
Մեր գործունեությունը նվիրված է մաշկավեներաբանական հանրության համահավասար և շարունակական զարգացմանը, որը կբերի բարձրորակ բժշկական օգնության տրամադրման։

Մեր ցուցանիշները

Վերջին տասը տարիների ընթացքում մեր նվիրվածությունը մաշկավեներաբանական հանրության զարգացմանը բերել է տպավորիչ արդյունքների։ Հպարտ ենք ներկայացնել մեր ձեռքբերումների մի քանի հիմնական ցուցանիշներ, որոնք վկայում են ասոցիացիայի արդյունավետության մասին։ Այս ցուցանիշները արտացոլում են մեր անխոնջ աշխատանքը՝ ուղղված մաշկավեներաբանական հանրության համահավասար և շարունակական զարգացմանը և շարունակելու ենք ջանք չխնայել հանուն այս նպատակի։

150+Անդամներ

Մեր ասոցիացիան միավորում է ավելի քան 150 մաշկավեներաբանների, ովքեր ակտիվորեն մասնակցում են մեր միջոցառումներին, հանդես գալիս գիտահեն զեկույցներով և նպաստում մասնագիտական գիտելիքների փոխանակմանը։ Ասոցիացիայի անդամների շարքերը մշտապես համալրվում են երիտասարդ մասնագետներով։

50+Միջոցառումներ

Անցած տասը տարիների ընթացքում մենք կազմակերպել ենք ավելի քան 50+ միջոցառումներ՝ գիտաժողովներ, այդ թվում միջազգային, սեմինարներ և այլ կրթական ծրագրեր, որոնք հնարավորություն են տվել ծանոթանալ ոլորտի նորագույն նվաճումներին և կատարելագործել իրենց հմտությունները։

350+ՇՄԶ Կրեդիտներ

Կրթական ծրագրերը հնարավորություն են տալիս մեր անդամներին և հարակից մասնագիտությունների գործընկերներին լրացնել արդիական, ապացուցողական բժշկության վրա հենված գիտելիքների պաշարը, ինչպես նաև ձեռք բերել շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ։

AADV գրասենյակ
Մեր մասին

Ուղենիշներ

Առաքելություն

Ապահովել հայկական մաշկավեներաբանական ոլորտի համաշխարհային բժշկագիտությանը համահունչ առաջընթացը՝ հանուն մեր հասարակության առողջության պահպանման և բարելավման։

Իմանալ ավելին

Արժեքներ

Ապահովել միջազգային բժշկագիտական չափանիշների ներդրումը՝ խրախուսելով անդամների շարունակական կրթությունը և մասնագիտական զարգացումը։

Իմանալ ավելին

Տեսլական

Ձգտում ենք համագործակցել համաշխարհային առաջատար կազմակերպությունների հետ՝ փորձի փոխանակման և համատեղ կրթական ծրագրերի իրականացման համար։

Իմանալ ավելին
Անդամագրություն

Անդամագրության առավելությունները

Միացե՛ք մեզ՝ մասնագիտական զարգացման, համագործակցային հնարավորությունների և կարիերայի առաջխաղացման համար։

Իմանալ ավելին

Մասնագիտական զարգացում

ՄՎՀԱ-ն առաջարկում է բազմաթիվ կրթական ծրագրեր, որոնք կօգնեն Ձեզ ծանոթանալ ոլորտի վերջին նվաճումներին և կատարելագործել Ձեր հմտությունները։

Փորձի փոխանակում

ՄՎՀԱ-ն հնարավորություն է ընձեռում Ձեզ ձեռք բերել փորձառություն՝ նպաստելով ոչ միայն Ձեր անձնական աճին, այլև ոլորտի միասնական զարգացմանը։

Անվճար մասնակցություն

Որպես ՄՎՀԱ անդամ, Դուք լիիրավ կօգտվեք անվճար մասնակցության հնարավորությունից կամ բացառիկ զեղչերից՝ վճարովի կրթական ծրագրերին մասնակցելիս։

Մենթորի աջակցություն

ՄՎՀԱ փորձառու մասնագետները պատրաստ են տրամադրել անհատական խորհրդատվություն և աջակցել Ձեզ՝ հաղթահարելու ցանկացած մասնագիտական մարտահրավեր։

Կարիերային վերելք

ՄՎՀԱ անդամակցությունը ստեղծում է նոր հորիզոններ՝ հնարավորություն ընձեռելով Ձեզ կարերային վերելքի կազմակերպության հաստիքային կառուցվածքում։

Միջոցառումներ

Ծանոթացեք ՄՎՀԱ իրականացրած միջոցառումներին, որոնք նպաստել են մաշկավեներաբանական հանրության համախմբմանը և շարունակական մասնագիտական զարգացմանը։

Տեսնել բոլորը
Ձմեռային սրացումներ 2025
Ուղեցույց

Ձմեռային սրացումներ 2025

Մաշկավեներաբանների Հայկական Ասոցիացիան և ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և Մաշկաբանության Ազգային Կենտրոնը ներկայացնում են «Ձմեռային սրացումներ 2025» գիտաժողովը։

Իմանալ ավելին
Գործընկերներ

AADV գործընկերներ

Մեր հաջողությունը կերտվում է համագործակցության շնորհիվ

Հպարտ ենք ներկայացնել մեր գործընկերներին, ովքեր կիսում են մեր արժեքները և իրենց ներդրումն ունեն ասոցիացիայի առաքելության իրականացման գործում։

Գործընկեր կազմակերպություն
Գործընկեր կազմակերպություն
Գործընկեր կազմակերպություն
Գործընկեր կազմակերպություն
Գործընկեր կազմակերպություն

Բաժանորդագրվել

Ստացեք մեր նորություններն ու առաջիկա միջոցառումների մասին տեղեկությունները։

ՄՎՀԱ միջոցառում
Միջոցառում

Լրացրեք մասնակցության հայտը

Ձմեռային սրացումներ 2025

Միացե՛ք գիտաժողովի քննարկումներին, ներկայացրեք Ձեր առաջարկները և մասնակցեք ոլորտի զարգացման ռազմավարության մշակմանը։

Ուղարկել մասնակցության հայտ

ՄՎՀԱ բարեկամ

Բեռլին խեմի

ՄՎՀԱ-ն և ԲԵՌԼԻՆ ԽԵՄԻՆ կիսում են ընդհանուր արժեքներ՝ նվիրվածություն հիվանդների առողջությանը, շարունակական նորարարություն, բարձր որակ և էթիկայի չափանիշներ։ Այս համագործակցությունը նպաստում է հայ մաշկավեներաբանության զարգացմանը։

Բեռլին Խեմի
Հովանավորներ