ՄՎՀԱ կառուցվածք

Կառուցվածք

ՄՎՀԱ կառուցվածքի յուրաքանչյուր անդամ, իր ոլորտում մասնագիտական բարձր որակավորում ունենալով, ակտիվորեն աշխատում է ասոցիացիայի առաքելության իրականացման և միջազգային չափանիշներին համապատասխան մասնագիտական միջավայրի ձևավորման ուղղությամբ։ Միասին մենք ստեղծում ենք հնարավորություններ մաշկավեներաբանական հանրության շարունակական զարգացման և առաջընթացի համար։

Կարեն Վարդանյան

Նախագահ

Կարեն Վարդանյան

Ղեկավարում է ՄՎՀԱ-ի ընդհանուր գործունեությունը, սահմանում է ռազմավարական ուղղությունները և ապահովում է կազմակերպության առաքելության իրականացումը։ Պատասխանատու է միջազգային համագործակցության և ասոցիացիայի զարգացման համար։
Սահակ Հակոբյան

Փոխնախագահ

Սահակ Հակոբյան

Համակարգում է ասոցիացիայի ամենօրյա գործունեությունը, վերահսկում է ռազմավարական ծրագրերի իրականացումը և աջակցում է մասնագիտական զարգացման նախաձեռնություններին։
Ջուլիետա Աբրահամյան

Քարտուղար

Ջուլիետա Աբրահամյան

Պատասխանատու է ասոցիացիայի վարչական աշխատանքների, փաստաթղթաշրջանառության և անդամների հետ հաղորդակցության համար։ Կազմակերպում է ժողովները և վարում արձանագրությունները։
Էմիլ Միրզոյան

Գիտական խորհրդի ղեկավար

Էմիլ Միրզոյան

Ղեկավարում է գիտական խորհրդի աշխատանքները, համակարգում է հետազոտական նախագծերը և վերահսկում է գիտական հրապարակումների որակը։

Դերմաբորդ

Դավիթ Հարությունյան

Կազմակերպում և ղեկավարում է բարդ կլինիկական դեպքերի կոնսիլիումային քննարկումները, նպաստում է փորձի փոխանակմանը և կլինիկական որոշումների կայացմանը։
Էդուարդ Ավագյան

Գիտաժողովներ և համաժողովներ

Էդուարդ Ավագյան

Պատասխանատու է գիտաժողովների և համաժողովների, այդ թվում միջազգային, կազմակերպման համար՝ ապահովելով միջոցառումների բարձր մակարդակը և միջազգային մասնակցությունը։

Սեմինարներ և կոնֆերանսներ

Լուսինե Տոնոյան

Կազմակերպում է սեմինարներ, կոնֆերանսներ և վերապատրաստման դասընթացներ, այդ թվում առցանց՝ ապահովելով անդամների շարունակական մասնագիտական զարգացումը։

Ուղեցույցներ, չափորոշիչներ և գործելակարգեր

Արամ Շահվերդյան

Ղեկավարում է մասնագիտական ուղեցույցների, չափորոշիչների և գործելակարգերի մշակումը՝ ապահովելով դրանց համապատասխանությունը միջազգային ստանդարտներին։
Արեգ Չալաբյան

Միջազգային կապեր

Արեգ Չալաբյան

Զարգացնում և պահպանում է միջազգային կապերը, կազմակերպում է համագործակցությունն արտասահմանյան գործընկերների հետ և խթանում փորձի փոխանակումը։
Մհեր Կարապետյան

Digital Marketing

Մհեր Կարապետյան

Կառավարում է ՄՎՀԱ թվային ներկայությունը, ապահովում է կազմակերպության գործունեության թափանցիկությունը և հանրային իրազեկումը կայքում և սոցիալական մեդիայում։

Երիտասարդական թև

Շուշան Քեթցյան

Համակարգում է կլինիկական օրդինատորների ներգրավումը կրթական և կլինիկական աշխատանքներում, նպաստում է երիտասարդ մասնագետների մասնագիտական աճին։